Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 18:54 24-08-2024

Ուկրաինական ուղղափառ եկեղեցին օրենքից դուրս է հայտարարվել երկրում

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է Ուկրաինայի տարածքում Ռուսաստանին առնչվող կրոնական կազմակերպությունների գործունեությունը արգելող օրենքը: Արգելքի տակ է հայտնվել նաև Ուկրաինական ուղղափառ եկեղեցին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համապատասխան տեղեկությունը ներկայացված է Ուկրաինայի Գերագույն Ռադայի կայքում: Նշվում է, որ «Ուկրաինայում կրոնական կազմակերպությունների գործունեության մասին Ուկրաինայի որոշ օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը» օգոստոսի 24-ին վերադարձվել է նախագահ Զելենսկու ստորագրությամբ:

Օգոստոսի 20-ին Ռադան ընդունել էր երկրում ամենամեծ քրիստոնեական դավանանքն ու հավատացյալների համայնքն ունեցող Ուկրաինական ուղղափառ եկեղեցին արգելելու հնարավորություն ընձեռող օրենք: Այդ կապակցությամբ պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը նշել է, որ Ուկրաինական ուղղափառ եկեղեցին 9 ամիս ունի Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերը խզելու համար։

Օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակվելուց 30 օր հետո։ Ավելի վաղ օրինագծին աջակցություն էր հայտնել Եկեղեցիների և կրոնական կազմակերպությունների համաուկրաինական խորհուրդը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել