copy image url
Մամուլ 1 տարի առաջ - 07:05 24-08-2024

Իսկ ի՞նչ է խոսում, որ չեն լսում. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է: Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում եմ ձեր ճանապարհը, շնորհավորում եմ ձեր նոր կոյուղագիծը, շնորհավորում եմ ձեր բորդյուրները...»:

Չէ, բայց լուրջ, օրնիբուն խոսելու Փաշինյանի «բռնկումներն» արդեն անեկդոտային դրսևորումներ են ստանում: Ավելին, պարզվում է, Փաշինյանին էլ է արդեն դա հոգնեցրել: Օրերս, երբ հերթական անգամ բեմականացված «չնախատեսված կանգառ» էր կատարել հայրենակիցներից մեկի բոստանում, ասաց բառացիորեն հետևյալը. «Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, Ֆեյսբուքով խոսում եմ, Ինստագրամով խոսում եմ, Տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ... էլի՝ ա՜, լա՜վ, էլի... Չի զգացվում, որ լսում եք...»:

Իսկ ի՞նչ է զգացվում: Ի՞նչ է հուշում Փաշինյանի այս խոստովանական «բռնկումը»:
Հիշյալ դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով: Մյուս կողմից՝ Փաշինյանը թերևս առաջին անգամ ընդունում է իր համար դառը իրականությունը. չնայած օրնիբուն խոսում է, անգամ՝ քնած և կենդանի, բայց հաշվի առնող չկա: Լսող չկա, էլի: Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են:
Ու նաև չլսվելուց է, կարծում ենք, գալիս այդ բորբոքվածությունը:

Հա, բայց ի՞նչ է խոսում, ախր: Փաշինյանին, հնարավոր է, հաճելի է մնալ իր շուրջը բեմականացվող թիկնապահված «իրականության» մեջ: Բայց մյուս կողմից՝ Փաշինյանի դեպքում, եթե խոսացածի կեսը սուտ դուրս չգա, ինչպես ասվում է՝ էլի լավ է: Այսինքն, երբ նա ասում է, թե շարունակ խոսում է, դա կարող է ընկալվել որպես շարունակ ստել կամ, քպական լեզվով ասած, «ֆռռացնել»:

Այլ կերպ ասած՝ առավոտյան հեռուստացույցով «ֆռռացնում» է, Ֆեյսբուքով «ֆռռացնում» է, Ինստագրամում, Տիկ-տոկում «ֆռռացնում» է, արթուն, քնած «ֆռռացնում» է: Էհ, թվում է՝ այդքան «ֆռռացնողին» ո՞վ հավես ունի շարունակ լսել, էլ չենք ասում՝ նյարդեր ունենալու մասին: Չնայած, հանուն արդարության, Փաշինյանը մի քիչ համեստություն է անում. կարծում ենք՝ ցավալիորեն դեռ ոչ միայն լսողներ, այլև հավատացողներ կան: Հակառակ դեպքում այս վիճակում չէինք լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ