copy image url
Ներքին Միտք 11 ամիս առաջ - 22:48 18-08-2025

Այն, ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը, երկրի 70-75%-ին չի հետաքրքրում, ո՛չ լսում են, ո՛չ հետևում

Վլադիմիր Մարտիրոսյանը գրում է. «Չեք հավատա, բայց էն, ինչ ասում, խոսում ու հայտարարում է Փաշինյանը, էս երկրի 70-75%-ին չի հետաքրքրում, ո՛չ լսում են, ո՛չ հետևում, ո՛չ էլ ինֆորմացվում, թե ինչ է ասում իրենց համար կամ ինչ է բերել իրենց համար: Էսօրվա ելույթը նույն բախտին է արժանացել: Նրա արտադրած քաղաքական պրոդուկտը սպառում է իրեն ակտիվը և իրեն ընդդիմադիր ակտիվը:

Հիշեցնեմ կրկին, որ այդ երկու ակտիվները միասին 25%-ից 30% են առավելագույնը: FB քաղաքական խառնարանը, էմոցիաները, ծավալները ոչ մի առնչություն չունեն գետնի վրայի և ռեալ պոլիտիկի հետ: Ցավոք ռեալ պոլիտիկի դաշտում Փաշինյանը մնում է դեռ միակը, ով այդ 75%-ից սպասելիքներ ունի և արտադրում է քաղաքականություն՝ ակնկալիքներ ունենալով նրանցից, ձայնի տեսքով: Նա գիտի, որ այդ 75%-ին նա չի հետաքրքրում և դժվարանում է նրանց ականջները իր քաղաքական աղբը լցնել: Այնքան է դժվարանում, որ այսօր փորձ արեց նրանց անունից էլ վարժություն անել, թե բա «եթե համաձայն չլինեին, կգային հեղափոխություն կանեին, ինձ կհանեին»:

Թե դուք ինչքան կխոսեք, ինչքան կմեղադրեք, ինչքան կզարմանաք, ինչքան կդատափետեք, ինչքան կմեղադրեք Փաշինյանին, միևնույն է դա կմնա հենց FB խառնարանում կամ տարբեր ընդդիմադիր լրատվամիջոցների տաղավարներում և նույնիսկ ԱԺ ամբիոնում անշարժ, եթե չունենա իր քաղաքական կապիտալիզացիան ի դեմս առաջարկի, ի դեմս Փաշինյանի հակաքաղաքականության: Իսկ հակաքաղաքականությունը միայն FB չէ, ինտերվյուն և տաղավարային ելույթը չէ, դա հենց աշխատանքն է 75% ընտրազանգվածի հետ, իր դարդով, խնդրով, հուզումներով ու համոզմունքներով, սպասումներով: Դադարեք աշխատել այդ 30% դեմ և կողմ ընտրազանգվածի մեջ: Դուրս եկեք այդ խառնարանից, դրսում ևս կյանք կա, որը միայնակ ա Փաշինյանի մարտահրավերների առաջ, օտարացած նրանից, բայց օգտագործվում է, որպես գործոն նրա կողմից, մինչդեռ կարող է դառնալ նրա հակաքաղաքականության լիակատար ու լրջագույն գործոն»:

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել