copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:25 16-08-2024

Պետական գույքը հնարավոր կլինի օգտագործել այնքան ժամանակ, որքան պահանջվում է ծրագրով

Օգոստոսի 15-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից մշակված նախագիծը՝ գույքի անհատույց օգտագործման կարգում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ։

Մինչև այս փոփոխությունը, պետական գույքը հնարավոր էր անհատույց օգտագործել ոչ ավելի, քան 10 տարի։

Պետական գույքի կառավարման կոմիտեն, անդրադառնալով որոշմանը, նշել է․ «Կան դեպքեր, երբ ներդրողները ներկայացնում են երկարաժամկետ ծրագրեր, որոնք կարևոր են Հայաստանում սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացման համար։

Բարեփոխման արդյունքում, եթե ծրագիրն ուղղված է սպորտի, կրթության կամ մշակույթի զարգացմանը և արժանացել է կառավարության հավանությանը, պետական գույքը հնարավոր կլինի օգտագործել այնքան ժամանակ, որքան պահանջվում է ծրագրով։

Նշված ծրագրերը ևս, ինչպես պետական գույքի անհատույց օգտագործման մյուս դեպքերը, վերահսկելու է Պետական գույքի կառավարման կոմիտեն»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը