Իսրայելական ուժերը կմնան հարավային Լիբանանում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի Իսրայելի բնակիչներին պաշտպանելու համար, հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։
«Մենք կմնանք հարավային Լիբանանի անվտանգության գոտում այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է՝ հյուսիսի սիրելի բնակիչներին և Իսրայելի բոլոր քաղաքացիներին պաշտպանելու համար», – հայտարարել է Նեթանյահուն:
Նեթանյահուն ընդգծել է, որ անկախ դիվանագիտական պայմանագրերից, Իսրայելը թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իրանը չի շարունակի բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ՝ առանց Լիբանանում հրադադարի և նրա տարածքային ամբողջականության ապահովման։