copy image url
Ներքին 1 տարի առաջ - 21:43 13-08-2024

44-օրյա պատերազմի շրջադարձային օրերին Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ԳՌՈւ-ի լրտեսին

Օգոստոսի 1-ին արևմտյան բանտերից Ռուսաստան է վերադարձել 8 մարդ, հանուն որոնց Կրեմլը ազատ է արձակել 16 քաղբանտարկյալների և արտահանձնել։ Նրանց թվում, ում Վլադիմիր Պուտինն անձամբ ողջունել է Մոսկվայում, եղել է հետախույզ Պաբլո Գոնսալեսը՝ նույն ինքը՝ Պավել Ռուբցովը, որը ձերբակալվել է Լեհաստանում ռուս-ուկրաինական լայնածավալ պատերազմի առաջին օրերին։ Ռուսաստանի և Իսպանիայի քաղաքացի Գոնսալեսը մի քանի տարի գաղտնի աշխատել է որպես լրագրող և ռազմական թղթակից, լայնորեն և գաղտնի կերպով շփվել է ռուս ընդդիմադիրների հետ (ներառյալ Իլյա Յաշինն ու Վլադիմիր Կարա-Մուրզան) և նրանց մասին տեղեկություններ փոխանցել Մոսկվային։

Ռուբցովը Մոսկվա է վերադարձել Լեհաստանից, որի հետախուզական ծառայությունները նրան ձերբակալել են 2022 թվականի փետրվարի 28-ին՝ լայնամասշտաբ ներխուժման չորրորդ օրը, Ուկրաինայի սահմանից յոթ կիլոմետր հեռավորության վրա։ ԳՌՈւ-ում աշխատելու մեջ մեղադրվող ռուսաստանցին ավելի քան երկու տարի անցկացրել է մեկուսարանում։ Այս ամբողջ ընթացքում նա շարունակում էր պնդել, որ ինքը լրտես չէ, այլ իսպանական լրատվամիջոցների համար ռեպորտաժ է նկարահանում Ուկրաինայից փախստականների մասին։

Գոնսալեսը ներկայացել է որպես լրագրող՝ դիրքավորվելով որպես մասնագետ Արևելյան Եվրոպայի, Բալկանների և ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այնտեղ ծագած բոլոր թեժ հակամարտությունների ու չճանաչված տարածքների՝ ԿԺԴՀ-ից և Մերձդնեստրից մինչև Կոսովո և Լեռնային Ղարաբաղ: Եվ ի վերջո նա բացել է իր սեփական կայքը, որը կոչվում է Eulixe, որն իրեն անվանում է «անկախ լրատվամիջոցներ»՝ ընդդիմանալով «էլիտաներին»:

Հայկական շրջանակներում Գոնսալես-Ռուբցովը հայտնի դարձավ 2020 թվականի արցախյան պատերազմի ընթացքում։ Նա եղել է Արցախում, մտերմացել բնակիչների հետ, շահել նրանց համակրանքը, հաճախ օգնել է հիվանդանոց տեղափոխել տուժածներին, եղել ապաստարաններում։

Ուշագրավ է նաև, որ որպես EFE իսպանական լրատվականի թղթակից՝ Գոնսալես-Ռուբցովը 2020 թ․ հոկտեմբերի 23-ին նաև հարցազրույց է անցկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Հարցազրույցի սղագրված տարբերակը հասանելի է primeminister.am կայքում։

Հարցազրույցից ակնհայտ է, որ Գոնսալես-Ռուբցովը անընդհատ անդրադառնում է հակամարտության կարգավորման մեջ Ռուսաստանի դերին՝ մասնավորապես հարցնելով․ «Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը, ՄԱԿ-ը», «Ինչո՞ւ Ռուսաստանը և Եվրոպական միությունն ավելի ակտիվորեն ներգրավված չեն դիվանագիտական լուծում գտնելու հարցում»:

Փաստորեն, ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը որևէ տեղեկատվություն չի ճշտել մի լրագրողի մասին, որը հարցազրույց է վերցնում ՀՀ վարչապետից պատերազմի շրջադարձային օրերին։ Եվ դեռ հարց է, թե ինչ մասնավոր զրույցներ է ունեցել Փաշինյանը ռուսական լրտեսի հետ։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը