copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:07 13-08-2024

Երիտասարդության միջազգային օրվա շրջանակում քննարկվել է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը

Հայաստանի 2024 թ. երիտասարդական մայրաքաղաք Գավառում Երիտասարդության միջազգային օրվա միջոցառումների շարքում օգոստոսի 13-ին ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» նախագծի հայեցակարգը, որը ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի տնօրեն Արմեն Սիմոնյանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, հայեցակարգի ներկայացումից հետո մասնակից երիտասարդները մի շարք հարցեր են ուղղել բանախոսին՝ մասնավորապես հետաքրքրվելով ծրագրի իրականացման ժամկետներով, նախատեսվող ենթակառուցվածքներով, ժամանցի և կրթական նոր միջավայրով:

«Քաղաքացիական կրթություն և մասնակցություն» ծրագրի շրջանակում երիտասարդների մասնակցությամբ տեղի է ունեցել նաև համահամայնքային քննարկում, որի հիմքում քաղաքացիների միջև երկխոսությունն ու կարծիքների փոխանակումն է եղել՝ ի հակադրություն ելույթների, հարցուպատասխանի կամ զեկուցումների: Երիտասարդներին ողջունել է ԿԳՄՍՆ երիտասարդության հարցերի վարչության պետ Զարա Ասլանյանը՝ նշելով, որ քննարկումը շատ լավ հնարավորություն է երիտասարդների համար՝ իրենց կարծիքը արտահայտելու համայնքային խնդիրների վերաբերյալ և հանդես գալու տարաբնույթ առաջարկներով:

Ըստ աղբյուրի՝ քննարկման ընթացքում նույն դահլիճում ութ սեղանի շուրջ ձայնի հավասար իրավունքով մասնակցել են համայնքային տարբեր խմբերը ներկայացնող քաղաքացիներ՝ 10-15 հոգի յուրաքանչյուր սեղանի շուրջ, որոնք իրենց կարծիքն են արտահայտել քննարկումը վարողների կողմից առաջարկվող՝ Գավառ համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման երիտասարդներին առաջնահերթ հետաքրքրող ծրագրերի վերաբերյալ: Յուրաքանչյուր սեղանի շուրջ ապահովվել է կանանց, տղամարդկանց, տարբեր խոցելի խմբերի ներկայացուցիչների և տարբեր մասնագիտությունների տեր մասնակիցների կազմ:

Քննարկման նպատակն էր պարզել հանրային կարծիքը համայնքային գերակայությունների և երիտասարդության հետաքրքրությունների հատման առանցքում: Քննարկվող հինգ սցենարներն էին՝ «Էթնոզբոսաշրջության զարգացումը Գավառում. ամենամյա «Հովվի փառատոն»», «Կարիերայի կենտրոնի ստեղծում», «Գավառի «Տուրիստական այցեգրքի» հրապարակում», «Փառատոնների քաղաք Գավառ. կարողությունների զարգացում», «Երիտասարդների համար մարզաառողջարանային համալիրի հիմնում». դրանք մշակվել են Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի (ՄԶՄԿ) կողմից՝ Գավառի համայնքապետարանի, «Սարվոր» ՀԿ-ի և նրանց շահառուների հետ սերտ համագործակցությամբ։ Վեցերորդ՝ ԿԳՄՍՆ-ի առաջարկած սցենարը վերաբերել է երիտասարդական տարածքների և երիտասարդական աշխատողի կարևորության խնդիրներին: Քննարկման ավարտին ձայների մեծամասնությամբ առաջնահերթություն կտրվի դրանցից որևէ մեկին՝ հաջորդիվ իրականացնելու նպատակով:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի