copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 15:42 20-10-2025

Մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորում» երկօրյա միջոցառումը

ԿԳՄՍ ախարարության և «Ակադեմիական քաղաք» հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում մեկնարկել է «Ակադեմիական քաղաք Հայաստան. գիտելիքի միջազգային ֆորումը»։

Համաժողովի բացմանը ներկա են եղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը, Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԱԺ ԳԿՄԵՍ հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարար Գիվի Միկանաձեն, ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված օտարերկյա դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ, միջազգային առաջատար բուհերի պատվիրակներ, ՀՀ բուհերի ռեկտորներ, գիտական և պրոֆեսորադասախոսական հանրույթի անդամներ, ուսանողներ:

Ողջունելով համաժողովի մասնակիցներին և շնորհակալություն հայտնելով ներկայության համար՝ ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել գիտելիքի, հետազոտության և նորարարության շուրջ քննարկմանը մասնակցելու պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ ակադեմիական քաղաքը դառնալու է ոչ միայն ազգային կենտրոն, այլև միջազգային համագործակցության բաց հարթակ։ «Հաջորդ տարի կրթությանը հատկացվող միջոցները կլինեն ռեկորդային ՀՀ անկախության պատմության մեջ։ Եվ այս ոլորտում ներդրվող ջանքերի մեջ առանձնանում է «Ակադեմիական քաղաք» ծրագիրը՝ որպես մեգածրագիր:
Ակադեմիական քաղաքը լինելու է իրական քաղաք ժամանակակից ենթակառուցվածքներով՝ փողոցներ, այգիներ, կրթական, հետազոտական, մշակութային և սպորտային կենտրոններ։ Այն լինելու է գաղափարներ իրականացնելու, տեխնոլոգիաներ ստեղծելու, գիտելիքը զարգացնելու և տարածելու միջավայր: Այս ծրագիրը միայն շինարարություն չէ. այն նախևառաջ բովանդակային նախաձեռնություն է, որի շուրջ ձևավորվում են ենթակառուցվածքները, իսկ բովանդակությունը միջազգային չափանիշներին համապատասխան մրցունակ բարձրագույն կրթությունն ու հետազոտությունն են։ Ակադեմիական քաղաքը նաև գործնական հարթակ է հանրային բուհերի և գիտական հաստատությունների բարեփոխման համար»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին