copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:20 12-08-2024

Փող տվեք, կայֆ ստացեք․ տիկտոկեր աղջիկը Ոստիկանության բաժնի մոտից տեսանյութ է հրապարակել

Տիկտոկյան օգտատերերից Շուշան անունով մի աղջիկ իր էջում օրերս տեսանյութեր է հրապարակել որտեղ նշում է, որ վաճառում է դեղահաբեր, որոնց օգտագործումը հաճույք է պատճառում։

Նա հորդորում է իրեն գտնել տելեգրամյան հարթակում դեղերը ձեռք բերելու համար։ Տեսանյութը նա վերնագրել է այսպես՝ «Փող տվեք,կայֆ ստացեք․․․»։



«Ես իմ թանգ դեղերը ծախում եմ, որոնք ոչ ոք չի կարող ձեռք բերել առանց ռեցեպտ։ Տելեգրամով գտեք ինձ, գրեք, կայֆ ստացեք»,- հայտարարում է օգտատերը։



Մեկ այլ տեսանյութում էլ նույն օգտատերը ոստիկանության շենքի դիմաց հայտարարում է, որ «վախենալու բան չունի» և կրկին խոսում է թմրամիջոցներից․

«Հենց քաղմասի դեմն էլ վիդեո եմ նկարում, որովհետև ես ստեղ վախենալու բան չունեմ։ Իմ հերը քիմիկ ա, ես շատ լավ գիտեմ, որ պլանը բնական բույս ա, իսկ ձեր կրիստալ, հերոյին ժեխերը, սաղ քիմիա ա։ Սկսենք բնականից։»,-ասում է տիկտոկյան օգտատերը։

Ուշագրավ է, որ ՆԳՆ-ն հայտարարել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի, սակայն իր իսկ աչքի առաջ կատարվողին չի կարողանում համարժեք պատասխան տալ։ Համենայն դեպս դա է փաստում օգտատիրոջ վարքագիծը նաև Ոստիկանության բաժանմունքի դիմաց։


Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել