copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:30 12-08-2024

3 բնակարան, 2 մեքենա, հողամասեր, 77 մլն դրամ եկամուտ. Վահան Քերոբյանի և կնոջ ունեցվածքը

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանի և նրա կնոջ՝ Մարիամ Հարությունյանի հայտարարագրերը։

Հիշեցնենք՝ Վահան Քերոբյանը նախարար էր նշանակվել 44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 2020-ի նոյեմբերի 26-ին, պաշտոնանկ արվել՝ 2024-ի փետրվարի 14-ին։

Պաշտոնանկությունից հետո նախկին նախարարի նկատմամբ քրեական հետապնդում էր էկոնոմիկայի նախարարության կարիքների համար ծառայության ձեռքբերման մրցույթի ընթացքում առերևույթ չարաշահումների գործով: Քերոբյանը չի ընդունում իրեն առաջադրած մեղադրանքը:


Որպես անշարժ գույք՝ Քերոբյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 2 բնակարան, որոնցից մեկը գտնվում է Երևանի Կենտրոն, մյուսը՝ Նոր Նորք վարչական շրջանում։ Կենտրոնի բնակարանը նա գնել է 2019-ի հունվարի 30-ին, իսկ Նոր Նորքինը ժառանգություն ստացել 1994 թվականի օգոստոսի 1-ին։ Բացի այդ, նա հայտարարագրել է բաժնային սեփականությամբ մի հողամաս՝ Երևանում՝ գնված 2019 թվականի փետրվարի 4-ին։ Տարեվերջին ինչպես բնակարաններն, այնպես էլ հողամասը պահպանվել են։

Քերոբյանը հայտարարագրել է 2005 թվականի LEXUS մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2011 թվականի սեպտեմբերի 3-ին։ Այս մեքենան նույնպես տարեվեջրին պահպանվել է։

Վահան Քերոբյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1.599.205.55 դրամ, տարեվերջին՝ 2.230.053.67 դրամ։ Կանխիկ դրամ նախկին նախարարը չի հայտարարագրել։

Վերջինիս տարեկան եկամուտը կազմել է 22.081.603 դրամ, որը ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից ստացած աշխատավարձն է։

Նախկին նախարարի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 51.425.677.04 դրամ։

Հայտարարագրի «Մասնակցությունն առևտրային կազմակերպություններում» բաժնում Քերոբյանը նշել է կնոջը՝ Մարիամ Հարությունյանին պատկանող «Այասա սթրեթըջի» ընկերությունը։ Այն ծրագրերի կառավարման, խորհրդատվական, մարքեթինգային ընկերություն է, հիմնադրվել է 2020թ․ մայիսին։

Վահան Քերոբյանն իր եկամուտներից 11.188.059.2 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին։

Մարիամ Հարությունյանը որպես անշարժ գույք հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, որը գնվել է 2019-ի փետրվարի 4-ին։ Բացի այդ, նա նույնպես հայտարարագրել է Քերոբյանի հայտարարագրում առկա բաժնային սեփականությամբ հողամասը, որը գտնվում է Երևանում և գնվել է 2019 թվականի փետրվարի 4-ին։

Տարվա ընթացքում՝ 2023-ի փետրվարի 17-ին, Քերոբյանի կինը Վայոց ձորի Արենի համայնքում 5.500.000 դրամով հողամաս է գնել, որին տիրապետում է միանձնյա։

Տարեվերջին բնակարանն ու հողմասերը պահպանվել են։

Որպես շարժական գույք՝ Քերոբյանի կինը հայտարարագրել է 2019 թվականի արտադրության TOYOTA մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի փետրվարի 23-ին։ Մեքենան նույնպես տարեվերջին պահպանվել է։

Մարիամ Հարությունյանը ոմն Օլգա Խոդունովայի հետ միասին 50.000 դրամի բաժնեմաս է հայտարարագրել, որը տարեվերջին կազմել է 2.150.000 դրամ։

Մարիամ Հարությունյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 9.587.976. 54 դրամ և 10.600 դոլար, տարեվերջին՝ 2.498.560 դրամ և 10.158.22 դոլար։ Հարությունյանը նույնպես կանխիկ դրամ չի հայտարարագրել։

Վերջինիս տարեկան եկամուտները կազմել են 55.030.328 դրամ, որից 1.190.328 դրամը «Այասա սթրեթըջի» ընկերությունից ստացած աշխատավարձն է, 11,840,000 դրամը՝ «Երեմյան ֆարմ» ընկերությունից ստացած եկամուտը, իսկ 42.000.000 դրրամը «Այասա սթրեթըջի» ընկերությունից ստացած շահաբաժինն է։

Մարիամ Հարությունյանի ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 12.800.000 դրամ։

Քերոբյանի կինն իր եկամուտներից 3.920.702.1 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 5.830.000 դրամ էլ նա տրամադրել է ուսման կամ այլ դասընթացների համար վճարելուն։

Հարությունյանը 2 մլն դրամը գերազանցող՝ 2.100.000 և 5.500.000 դրամ արժեքով 2 թանկարժեք գնում է կատարել, որոնց նպատակը չի նշվում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին