Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 20:00 27-02-2025

Բնակարան, ամառանոց, 5 մլն դրամ միանվագ գնում, 27 մլն դրամ եկամուտ․ Հակոբ Արշակյանի և կնոջ ունեցվածքը

Oragir.News-ը շարունակում է ուսումնասիրել և իր ընթերցողներին ներկայացնել Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաների և նրանց ընտանիքի անդամների հայտարարագրերը, ովքեր 2018-ին իշխանության գալուց հետո շեշտակի բարելավել են իրենց նյութական վիճակը։

Այսօր ուսումնասիրել ենք ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի և նրա կնոջ՝ Իզաբելլա Թադևոսյանի հայտարարագրերը։ Որպես անշարժ գույք՝ Հակոբ Արշակյանը հայտարարագրել է համատեղ սեփականությամբ 1 բնակարան՝ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում, որը նա գնել է 2017 թվականի հունիսի 17-ին։

Այս բնակարանը հաշվետու տարվա վերջին պահպանվել է։ Շարժական գույք՝ տրանսպորտային միջոցներ, ԱԺ փոխնախագահը չի հայտարարագրել։ Հակոբ Արշակյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 293․000 դրամ, տարեվերջին՝ 398․000 դրամ։ Վերջինս նաև խոշոր կանխիկ գումար է հայտարարագրել․ տարեսկզբին՝ 4․500․000 դրամ և 30․000 դոլար, տարեվերջին՝ 4․000․000 դրամ և 10․000 եվրո։

Արշակյանի տարեկան եկամուտը կազմել է 11․186․806 դրամ, որը Ազգային ժողովից ստացած աշխատավարձն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 1․300․000 դրամ։

Բացի այդ, ԱԺ փոխնախագահը 2023 թվականի ընթացքում 2 մլն ՀՀ դրամը գերազանցող՝ 5․448․330 դրամ արժեքով միանվագ գնում է կատարել, որի նպատակը չի նշվում։ Հատկանշական է, որ Արշակյանի կինը՝ Իզաբելլա Թադևոյանը, իր պաշտոնյա ամուսնուց ավելի շատ ունեցվածք է հայտարարագրել, ինչը ՔՊ-ական պաշտոնյաների շրջանում բավականին տարածված երևույթ է։

Իզաբելլա Թադևոսյանը անշարժ գույքի բաժնում հայտարարագրել է իր ամուսնու հայտարարագրած բնակարանը, որին նա տիրապետում է համատեղ սեփականությամբ։ Բացի այդ, նա տարվա ընթացքում Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում 12․675․000 դրամով ամառանոց է գնել՝ ոմն Խաչատուր Գրիգորյանից։ Տարեվերջին բնակարանն ու ամառանոցը պահպանվել են։ Որպես շարժական գույք՝ Արշակյանի կինը հայտարարագրել է 2010 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա, որը նա գնել է 2022-ի մարտի 23-ին։

Տարեվերջին այս մեքենան պահպանվել է։ Հակոբ Արշակյանի կինը ՍԻՆՈՓՍԻՍ ընկերությունում հայտարարագրել է 10․813 դոլար արժեքով բաժնեմաս, որը տարեվերջին կազմել է 15․430 դոլար։ Իզաբելլա Թադևոսյանի բանկային հաշիվներին տարեսկզբին եղել է 1․265․359 դրամ, որը տարեվերջին աճել է՝ հասնելով 2․164․526 դրամ։

Նրա կանխիկ միջոցները տարեսկզբին կազմել են 500․000 դրամ, տարեվերջին 350․000 դրամ։ ԱԺ փոխնախագահի կնոջ տարեկան եկամուտները կազմել են 16․627․099 դրամ, որից 11․047․575 դրամը նա ստացել է «ՍԻՆՈՓՍԻՍ ԱՐՄԵՆԻԱ» ընկերությունից, իսկ մնացած գումարը, ըստ հայտարարագրի, վերջինս ստացել է Հայաստանի Հանրապետությունից։

Արշակյանի կնոջ ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը 2023-ի դեկտեմբերի 31-ի դրությամբ 59․170․334.32 դրամ։ Միևնույն ժամանակ նա իր եկամուտներից 8,625,184 դրամ հատկացրել է վարկի մարմանն ուղղված վճարումներին, 3,740,000 դրամ էլ՝ ուսման համար կատարվող վճարումներին։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը