copy image url
Ներքին 1 տարի առաջ - 15:19 08-08-2024

Վահան Քերոբյանը որդուն չի ուղեկցի ԱՄՆ, դատարանն արգելեց նրան լքել երկիրը

Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանն այսօր Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանին արգելեց բացակայել Հայաստանից՝ որդուն ԱՄՆ ուղեկցելու համար։

Հիշեցնենք՝ Քերոբյանի պաշտպանները միջնորդել էին դատարանին թույլ տալ նախկին պաշտոնյանին թեկուզ 15 օրով բացակայել երկրից, քանի որ որդին Միացյալ նահանգներում համալսարան է ընդունվել եւ ցանկանում է նրան ուղեկցել։

Ամենից շատ դիտված