Տեսանյութ Ներքին 2 տարի առաջ - 17:15 05-08-2024

Ահավոր հերթեր են․ մետրոյում 68 ուղևորից միայն 1-ը QR կոդով վճարեց

Մետրոյի բոլոր կայարանների անցարգելներում շուրջ 2 ամիս է՝ ինչ տեղադրվել են վալդատորներ, որոնցով մուտքը հնարավոր է միայն օնլայն վճարման դեպքում։
Բոլոր կայարաններում ժետոնով անցնելու համար ընդամենը 1 անցարգել է գործում, որը հերթերի պատճառ է դառնում։

Բազմաթիվ քաղաքացիներ բողոքում են, որ նոր տեղադրված սարքավորումներից չեն կարողանում օգտվել, ուստի հատկապես առավտոյան և երեկոյան ժամերին ստիպված են լինում ժետոն գնելու հերթ կանգնել, այնուհետև անցարգելի մոտ հերթ կանգնել։

Oragir.News-ն այսօր եղել է Մետրոյի Զորավար Անդրանիկ կայարանում։ Նկարահանան ընթացքում նշված կայարան մտած 68 ուղևորներից միայն 1-ը օգտվեց նոր տեղադրված համակարգերից՝ վճարելով QR կոդով։
Նշենք, որ անցարգելների քանակը 6-ն է, բայց ժետոնով կարող են անցնել միայն 1-ով։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքացիները դժգոհեցին հերթերից։ Նրանց խոսքով՝ դեմ չեն նոր տեղադրված սարքավորումներին, բայց պետք է այնպես անեին, որ նույն անցարգելով կարողանային և՛ հավելվածով վճարողները անցնել և՛ ժետոնով։

«Ստացվում է, որ 5 անցարգել ազատ է, բայց 10 ուղևոր հերթ է կանգնում մի անցարգելի մոտ, որ կարողանա ժետոնը գցի ու անցնի։ Սա սխալ է, քանի որ ահավոր հերթեր են»,- տեսախցիկից այն կողմ ասաց ուղևորներից մի կին։
Մեկ ուրիշն էլ այսպես արձագանքեց վճարային նոր համակարգին․

«Մեկ-մեկ եմ օգտվում մետրոյից,կուզեմ էլի մետրո բացեն, որ բոլորն օգտվեն։ Ճիշտն ասած՝ նոր համակարգից այդքան էլ չեմ օգտվում»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
18:37 Ի՞նչ ջուր. Հայաստանում ամեն ինչն է ահավոր՝ կոմունալները, վարձերը. հարցում
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի