copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:17 10-01-2025

Թե ինչպես եղավ, որ ՀԺ-ն Լևոն Քոչարյանին 3,6 միլոն դրամ վճարեց

Oragir.News-ն սկսում է հրապարակումների շարք ներկայացնելով առավել ուշագրավ, հանրությանը հետաքրքրող դատավարությունների համառոտ նկարագրությունը։ Առաջին հրապարակումը վերաբերում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու, ներկայումս ՀՀ ԱԺ «Հայաստան դաշինք» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի հայցին ընդդեմ «Հայկական ժամանակ» օրաթերթի։

Այսպես՝ 2009-ի մարտի 25-ին Լևոն Քոչարյանը դատի է տալիս «Հայկական ժամանակ» օրաթերթին դատարանից խնդրելով պատասխանողին պարտավորեցնել հերքելու պատիվը և արժանապատվությունը նվաստացնող տեղեկությունները և հատուցելու հայցվորին հասցրած նյութական և բարոյական վնասը` 16 միլիոն 120 հազար ՀՀ դրամի չափով:

ՀԺ-ն գրել էր՝ «Ամանորից օրեր առաջ Դուբայում տեղի ոստիկանության կողմից հարբած վիճակում ձերբակալվել է Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը: Ըստ հավաստի աղբյուրների, կրտսեր Քոչարյանի հետ ձերբակալվել են նաև Մոսկվայում հայտնի դատախազ Գենայի որդին և ևս երկու հոգի: Կրտսեր Քոչարյանի համար եղել են բազմաթիվ միջնորդություններ, սակայն տեղի իրավապահները նրան բաց են թողել չորս օր պահելուց հետո միայն, այն էլ՝ զանազան փաստաթղթեր պահանջելով: Ըստ մեր աղբյուրների, Լևոն Ռոբերտի Քոչարյանը ձերբակալվել է հասարակական վայրում անկարգություններ անելու համար»։

Հայցվորի ներկայացուցիչը փաստերով ապացուցել է, որ թերթում հրապարակված տվյալները չեն համապատասխանում իրականությանը։

Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանը 2009-ի հունիսի 5-ին ընդունած վճռով որոշել է՝

««Հայկական ժամանակ» օրաթերթին ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի պարտավորեցնել հերքելու պատիվը և արժանապատվությունն արատավորող «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրության կողմից 06.02.2009թ. թիվ 21 (2209) օրաթերթի առաջին էջում հրատարակված հոդվածում ընդգրկված Լևոն Ռոբերտի Քոչարյանի վերաբերյալ տեղեկությունները և հերքումը տպագրել վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց անմիջապես հետո նույն` «Հայկական ժամանակ» օրաթերթում «Հերքում» խորագրի ներքո։ «Հայկական ժամանակ» օրաթերթից ի դեմս «Դարեսկիզբ» ՍՊ ընկերության հօգուտ Լևոն Ռոբերտի Քոչարյանի բռնագանձել 3.620.000 (երեք միլիոն վեց հարյուր քսան հազար) ՀՀ դրամ՝ որպես Լևոն Ռոբերտի Քոչարյանի պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունների տարածմամբ վերջինիս պատճառված վնասի հատուցման գումար»:

Այսպիսով՝ ՀԺ-ն Լևոն Քոչարյանին է վճարել 3 միլիոն 620 հազար դրամ։

Հիշեցնենք, որ այս ժամանակ «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր Նիկոլ Փաշինյանը հետապնդվում էր Մարտի 1-ի գործով, գտնվում էր փախուստի մեջ, ընդհատակում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է