Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 17:15 04-08-2024

Գերմանիայի ԱԳՆ-ն հերքել է նախարարի՝ աֆրիկացու հետ սիրավեպի մասին տեղեկությունը

Գերմանիայի ԱԳՆ-ն հերքել է համացանցում շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ԱԳ նախարար Անալենա Բերբոկն աֆրիկացի տղամարդու հետ սիրավեպ ունի: Ինչպես գրում է գերմանական Bild թերթը, տեղեկությունը, ամենայն հավանականությամբ, տարածել են Կրեմլի թրոլները:

Շրջանառվող տեսանյութում մի տղամարդ, որը ներկայանում է որպես Քինգսլի, ասում է, որ հաճախ է ժամանակ անցկացնում «Գերմանիայից կին նախարարի» հետ Աֆրիկա կատարած նրա ուղևորությունների ժամանակ: Ըստ տղամարդու՝ նա Անալենա Բերբոկին հանդիպել է Նիգերիայի Աբուջա քաղաքում 2022 թվականի դեկտեմբերին. այդ ժամանակից ի վեր նրանք իբր հանդիպում են տարին երկու անգամ:

Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը պաշտոնապես հերքել է այս տեղեկությունը՝ ասելով, որ պատմությունը «կեղծ, մտացածին և բացարձակ անհեթեթ է»։

«Ենթադրվում է, որ զրպարտության այս փորձի հեղինակները կամ պատվիրատուները ռուսաստանցի գործող անձինք են», - ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:
Տեսանյութն առաջիններից մեկը տարածել է zeitgeschenen կայքը, իսկ առաջին անգամ այն հայտնվել է նիգերիական Daily Post թերթի վճարովի բաժնում և պիտակվել որպես «հովանավորվող բովանդակություն»:
Բացի այդ, տեսանյութը X սոցիալական ցանցում տարածվում է կրեմլամետ բոտերի աքաունթների միջոցով։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել