copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 14:42 07-04-2022

Վրաստանի ֆիննախը հերքել է ՌԴ սահմանով ռազմական մեքենաների տեղաշարժի մասին տեղեկությունը

Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայությունը հերքել է Ռուսաստանի Դաշնության հետ սահմանով տասնյակ ռազմական բեռնատարների տեղաշարժի մասին տեղեկատվությունը։

Գերատեսչությունը տարածել է հայտարարություն՝ մեկնաբանելու համար ընդդիմադիր «Ֆորմուլա» հեռուստաալիքի սյուժեն։ Նախօրեին հեռուստաալիքը բեռնատարների շարասյունով տեսանյութ էր ցուցադրել, որը նկարահանել էին ականատեսները վրաց-ռուսական սահմանին։ Այդ կադրերի հիման վրա սյուժեի հեղինակները հանգել էին այն եզրակացության, որ Վերին Լարսի ուղղությամբ «տարբեր տեսակի ռազմական տեխնիկայի տասնյակ միավորներ» են ուղևորվում։

«Անցած շաբաթվա ընթացքում 19 միավոր «ԿԱՄԱԶ» (ոչ ռազմական) բեռնատար ավտոմեքենաներ, որոնք պատկանում են Հայաստանում գրանցված իրավաբանական անձին, (Ռուսաստանից Հայաստան) տարանցմամբ մուտք են գործել Վրաստանի տարածք Կազբեգի անցակետով»,- ասվում է հայտարարության մեջ։

Գերատեսչությունում ընդգծել են, որ այդ մեքենաները հաշվառվել են «վրացական և միջազգային մաքսային կանոններին լիովին համապատասխան», փոխանցում է «Նովոստի-Գրուզիան»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում