copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 13:16 30-03-2022

Գերիներին խոշտանգելու մեջ մեղադրվող ուկրաինացիները հերքել են իրենց գերի ընկնելու մասին տեղեկությունը

«Ազով» հատուկ նշանակության ջոկատի խարկովյան բջջի գումարտակների հրամանատարներ Սերգեյ Վելիչկոն (Չիլի մականունով) և Կոնստանտին Նեմիչևը հերքել են, որ ռուսաստանցի զինվորականներն իրենց գերի են վերցրել։
Մարտի 29-ի երեկոյան նրանք միաժամանակ երկու տեսանյութ են հրապարակել իրենց Telegram-ալիքներում, որոնցում հերքել են Պետդումայի պատգամավոր, օդադեսանտային ուժերի նախկին հրամանատար, գեներալ-գնդապետ Վլադիմիր Շամանովի հայտարարությունը, թե ռուսական հատուկ ջոկատայինները գերեվարել են իրենց և նրանք «ողորմություն են խնդրում»։
Սերգեյ Վելիչկոն տելեգրամյան տեսաուղերձում ասել է. «Ընկերնե՛ր, ես գերության մեջ եմ, երեք օրում Ուկրաինան գրաված, ինձ ու Կոստյային գերեվարած, «Ազովի» գնդի հրամանատարի հետ միասին ուղղաթիռը խոցած հարևան երկրի հիվանդ մարդկանց հիվանդ երևակայության գերության մեջ։ Հաջողություն: Եկեք, մենք ուրախ ենք ձեզ այստեղ տեսնել»:
Կոնստանտին Նեմիչևը Վելիչկոյի հետ ձայնագրած հոլովակում հայտարարել է, որ իրենք Խարկովում են։ Նա նաև «կեղծ» է անվանել տեսանյութը, որում ենթադրյալ ուկրաինացի զինվորականները կրակում են ռուսաստանցի ռազմագերիների ոտքերին։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում