Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 1 տարի առաջ - 17:35 02-08-2024

Հույս ունեմ կգնա ու ընդմիշտ․ հարցում՝ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի մասին

Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին։ Սակայն ո՛չ կառավարությունից, ո՛չ ԱԳՆ-ից դեռ չեն նշում, Հայաստանը կմասնակցի Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի կլիմայական փոփոխության համաժողովին, թե ոչ։

Իշխանության այս լռությունը հիմք է տալիս չբացառելու, որ արդեն իսկ հասարակությունից թաքուն կուլիսային բանակցություններ կարող են ընթանալ Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցի շուրջ։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքում և քաղաքացիներին հարց ուղղել՝ «Ի՞նչ եք կարծում՝ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Բաքվում նոյեմբերին կայանալիք համաժողովին»։

Հարցվածների մի մասը չբացառեց, որ վարչապետը կմեկնի Բաքու։ Եղան քաղաքացիներ, որոնք նշեցին, որ դրական են վերաբերվում Փաշինյանի՝ Բաքու հնարավոր այցին։

«Հույս ունեմ կգնա ու ընդմիշտ»,-ասաց մի կին։ «Իր որոշելունն ա, իմը չի»,-պատասխանեց անցորդներից մեկը։ «Մեր կարծիքն ով է հաշվի առնում»,-նշեց քաղաքացիներից մեկը։ «Եթե ինքը ցանկություն ունի, մեզնից ոչ ոք չի կարող ոչինչ անել»,-ասաց մի կին։ «Ճիշտ կանի չգնա, որովհետև ամեն օր նոր պահանջներ է ներկայացնում Ալիևը»,-պատասխանեց տարեց մի տղամարդ։ «Վստահություն չունեմ իր նկատմամբ, կարող ա և մասնակցի»,-նշեց մի կին։ «Որ իր անունը չտայիր, ավելի լավ կլիներ»,-պատասխանեց մեկ այլ անցորդ։

Հիշեցնենք՝ նոյեմբերին Ադրբեջանում մեծամասշտաբ միջազգային կոնֆերանս է սպասվում։ Բաքվում ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանի՝ COP-29-ի անցկացումը կայացել է Հայաստանի իշխանությունների զիջման շնորհիվ։ Հայաստանը հօգուտ Բաքվի հանել էր համաժողովն ընդունելու իր թեկնածությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
18:00 ՔՊ-ի նոր ախորժակը. ինչպես են կործանում դինամիկ զարգացող «Արարատցեմենտը»