copy image url
Ներքին 1 տարի առաջ - 16:40 30-07-2024

Մեկ օրում Հայաստանում ավտովթարից 3 մարդ է զոհվել, 18-ը` վնասվածքներ ստացել

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հուլիսի 29-ից 30-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 130 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 48, անձնական ունեցվածքի գողության՝ 12, ֆիզիկական ներգործության՝ 11, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, խարդախության, թմրանյութի հայտնաբերման՝ 7, գույքը ոչնչացնելու կամ վնասելու՝ 6, հոգեկան ներգործության՝ 5, խուլիգանության՝ 3, բնակարանային գողության, կաշառակերության՝ 2-ական, կողոպուտի, վստահված գույքը հափշտակելու, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, զենքի, զինամթերքի առգրավման, բուժաշխողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու, թմրանյութի իրացման, ֆիզիկական ուժեղ ցավ կամ ուժեղ տառապանք պատճառելու, անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու, ինքնիրավչության, հարկեր տուրքեր չվճարելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու, երեխաների դաստիարակության կամ խնամքի պարտականությունը չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, թմրամիջոցի մաքսանենգության՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 2-ը։

Նախկինում կատարված հանցագործության դեպքերից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար. 3 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը