Ուղիղ եթեր
copy image url
Արտաքին 1 տարի առաջ - 13:30 30-07-2024

​​​​​​​Վրաստանի վարչապետը վստահ է՝ ԵՄ-ի հետ անդամակցության բանակցությունները կմեկնարկեն ամենաուշը 2025-ին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Չնայած Վրաստանի և արևմուտքի հարաբերություններում շարունակվող լարվածությանը, այդ երկրի վարչապետ Իրակլի Կոբախիձեն լավատես է, նա կարծում է, որ Եվրոպական միության հետ անդամակցության շուրջ պաշտոնական բանակցությունները կմեկնարկեն ամենաուշը հաջորդ տարի։ Վրացական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Կոբախիձեն այս մասին հատարարել է վրացական «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Վրաստանի վարչապետը համոզմունք է հայտնել, որ Թբիլիսին Բրյուսելի հետ հարաբերություններում խնդիրների է բախվելու, քանի դեռ գոյություն ունի ուկրաինական հակամարտությունը։ Ըստ նրա՝ եվրաինտեգրումը շարունակում է մնալ Վրաստանի արտաքին քաղաքականության թիվ 1 առաջնահերթությունը։

Անդրադառնալով ԱՄՆ-ի հետ հարբերություններին՝ Իրակկլի Կոբախիձեն շեշտել է, որ ներկայումս Թբիլիսին սպասում է Վաշինգտոնի պատասխան քայլերին․ «ԱՄՆ մեր ռազմավարական գործընկերն է և մենք այժմ գտնվում ենք սպասման փուլում»։

Վերջինս ուշադրություն է հրավիրել այն բանին, որ Վրաստանը փոքր երկիր է, իսկ ԱՄՆ-ը՝ շատ մեծ պետություն՝ ահռելի ազդեցությամբ։ «Այնպես որ, ամեն ինչ նրանց ձեռքում է»,- նկատել է Կոբախիձեն։

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին օրենքը, չնայած Վրաստանի ընդդիմության, իրավապաշտպան ՀԿ-ների ու երկրի արևմտյան գործընկերների խիստ դժգոհությանը։ Թեպետ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր կիրառել խնդրահարույց օրենքի նկատմամբ, սակայն իշխանական պատգամավորները մայիսի 28-ին շրջանցեցին նախագահի վետոն, իսկ արդեն հունիսի 3-ին խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի ստորագրությամբ օրենքը պաշտոնապես ուժի մեջ մտավ։

Սրանից հետո ԵՄ-ից հայտարարեցին, որ որոշել են սառեցնել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը, նաև կասեցնել Վրաստանի պաշտպանության նախարարության համար նախատեսված 30 միլիոն եվրոյի հատկացումը։ Նախքան սա՝ ԱՄՆ-ը չեղարկել էր վրաց-ամերիկյան ամենամյա զորավարժությունները՝ որոշումը մեկնաբանելով ԱՄՆ-ի և արևմտյան այլ կառույցների հասցեին կեղծ մեղադրանքներով։


Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել