copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:15 17-01-2022

Ամենաուշը 2 տարում սիրիացիներին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր․ Քըլըչդարօղլուն

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն «Հաթայ էքսպո 2021»-ի շրջանակներում ելույթ է ունեցել և անդրադարձել Թուրքիայում ապաստանած սիրիացիների վերադարձի խնդրին։ Այս մասին հաղորդում է Ermenihaber-ը։

Քըլըչդարօղլուն նշել է, որ Հաթայը (նախկին սիրիական Ալեքսանդրետի սանջակը) ոչ միայն Թուրքայի, այլև համաշխարհային պատմության համար կարևոր բնակավայր է։ Խոսելով այն մասին, որ Հաթայում ապաստանել է շուրջ 900 հազար սիրիացի և Սիրիայում տեղի ունեցած ողբերգությունը մեծ ծախսեր է առաջացրել նաև Հաթայի համար՝ Քըլըչդարօղլուն նշել է․

«Ամենաուշը երկու տարվա ընթացքում մեր սիրիացի եղբայրներին և քույրերին դհոլ-զուռնայով ճանապարհելու ենք իրենց երկիր։ Խնդրելու ենք, որ նրանք իրենց կամքով գնան իրենց երկիր։ Հաթայը կրկին վերադառնալու է իր նախկին փառավոր օրերին»։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը