Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 11:09 29-07-2024

Խզե՛ք պայմանագրերը, եթե այգիների վարձակալների հետ համաձայնության չեք գալիս. Տիգրան Ավինյան

Երևան քաղաքում տարբեր այգիներում, կանաչ զանգվածներում տարբեր վարձակալության պայմանագրեր տարիներով եղել են խնդրահարույց: Այս մասին գործակարգավարական նիստի ժամանակ ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Այդ այգիներն այն տեսքի ու նշանակության չեն բերվել, ինչը եղել է իրենց հիմնադրման օրվանից: Պետք է պոտենցիալ վարձակալների հետ բացենք նոր խոսակցություն, այդ այգիները, բացի իրենց բիզնես նպատակներից, նաև մարդկանց համար զբոսնելու համար են: Մենք ինքներս կարող ենք առաջարկել նոր նախագծեր հենց վարձակալներին ու եթե չենք կարողանում համաձայնության գալ, խզենք պայմանագրերը, նոր մրցույթներ հայտարարենք: Մենք դեմ չենք նոր տրամաբանությամբ այդ այգիները տալ վարձակալության, բայց պայմանով, որ նախագծերը կամ մեզ հետ պետք է համաձայնեցվեն, կամ էլ մեր կողմից պետք է ներկայացվեն»,- ասաց Տիգրան Ավինյանը:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել