copy image url
Ներքին 1 տարի առաջ - 17:56 28-07-2024

Քրեական հեղինակություն «Ֆազին» կյանքից զրկելու գործով ձերբակալել են «Չաղ Ռուստամին»

Հուլիսի 28-ին՝ ժամը 11-ի սահմաններում, ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները քննիչի որոշմամբ ձերբակալել են Կոտայքի մարզի Պռոշյան համայնքի 35-ամյա և Երևանի 40-ամյա բնակիչների՝ սպանություն կազմակերպելու մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՆԳՆ-ից։

Մեր տեղեկություններով՝ խոսքը քրեական հեղինակություն «Չաղ Ռուստամի»` Ռուստամ Ստեփանյանի մասին է։

Նա ձերբակալվել է «Ֆազի»` Սերգեյ Գրիգորյանի սպանության գործով: