copy image url
Սպորտ 1 տարի առաջ - 20:48 27-07-2024

Փարիզ-2024․ հայտնի են Վահագն Դավթյանի և Արթուր Դավթյանի գրանցած արդյունքները

2024 թվականի Փարիզի Օլիմպիական խաղերի սպորտային մարմնամարզության մրցաշարում ընթանում է որակավորման փուլը, որտեղ Հայաստանը ներկայացված է երկու մարզիկներով։ Գրում է Armsport-ը։

Փարիզի «Բերսի» մարզապալատում անցկացվող սպորտային մարմնամարզության օլիմպիական մրցաշարում մեր մարզիկներից առաջինը մրցահարթակ դուրս եկավ Եվրոպայի կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի գավաթակիր Վահագն Դավթյանը: Օղակների վարժության որակավորման փուլում Վահագնը վաստակեց 14.733 միավոր:

Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Եվրոպական խաղերի չեմպիոն, աշխարհի կրկնակի գավաթակիր Արթուր Դավթյանը այնքան էլ հաջող չմեկնարկեց հենացատկում։

Արթուրի առաջին մոտեցումը այնքան էլ հաջող չստացվեց ինչի արդյունքում վաստակ14.533 միավոր: Երկրորդ ցատկը համեմատաբար ավելի կատարեց և վաստակեց 14.800 միավոր: Երկու ցատկերի հանրագումարում Արթուր Դավթյանը վաստակեց 14.666 միավոր:

Հիշեցնենք, որ առանձին գործիքների եզրափակիչ դուրս կգան յուրաքանչյուր գործիքում լավագույն ութ մարզիկները։ Հենացատկի վարժության եզրափակիչը տեղի կունենա օգոստոսի 4-ին, ժամը 18:25-ին:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից