copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:45 24-07-2024

Պարեկը կին վարորդին ասել է՝ «չերեզ ասֆալտ կտանենք բաժին»․ ահազանգ

«Մեկ ժամ առաջ է դեպքը տեղի ունեցել Իսակովի պողոտայում։ Խնդիրը կապված էր իրավախախտման հետ, որ մեքենաս վարել եմ օրենսդրությամբ սահմանված լուսաթափանցելիության սահմանված չափի խախտմամբ ապակիներով»,- Oragir.News-ի հետ զրույցում հայտնեց լրագրող Թագուհի Մելքոնյանը։

Այսօր՝ հուլիսի 24-ին, պարեկային ծառայության լեյտենանտ Նարեկ Ավետիսյանը քաղաքացու հետ ոչ պատշաճ բառապաշարով խոսել և տուգանել է նրան։

Թագուհի Մելքոնյանը մեզ հետ զրույցում նշեց, որ նա իր խախտումը ընդունել է, և իր դիտարկման հիմնական նպատակը ոչ թե տուգանքի չափն է, այլ պարեկի խոսելաձևն ու հարաբերվելն է քաղաքացու՝ առավել ևս կնոջ հետ․

Լրագրողը պարեկի հետ զրույցում նաև ասել է, որ մեքենան գործարանային արտադրության է, և մասնագետը տեղյակ չի եղել, որ թաղանթի խնդիր կա, այլապես կլուծեին։

«Բնականաբար ես առաջին շահառուներից եմ, որ այդ խնդիրը լուծվեր։ Երբ տուգանեցին ես հարցրեցի, թե ձեր խնդիրը իրավախախտումը կանխելն է, թե տուգանքով կատարողական ապահովելը, արձագանքեց, որ ոչ մեկ չի կարող իրենց հետ այլ կերպ խոսել` սպառնալով, որ «չերեզ ասֆալտ կտանենք բաժին»։ Դրանից հետո հեռախոսս հանեցի, խնդրեցի կրկնել խոսքերը, սակայն ո՛չ կրկնեց, ո՛չ էլ առավել ևս ներողություն խնդրեց նման խոսելաձևի համար»,-եզրափակեց Թագուհի Մելքոնյանը։

Նա զրույցի վերջում նաև հայտնեց, որ հետամուտ կլինի, որ ծառայողական քննություն սկսեն տվյալ պարեկի նկատմամբ։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը