Ներքին Տեսանյութ 1 ամիս առաջ - 17:26 20-07-2026

3000 դրամ եմ աշխատում, 1600-ը տալիս եմ տաքսուն, որ շների բաժին չդառնամ. ահազանգ Գյումրիից

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Գյումրիի Մուշ թաղամասի բնակիչները կրկին բարձրաձայնում են թափառող շների խնդրի մասին՝ նշելով, որ այն վաղուց արդեն դարձել է ոչ միայն անհարմարություն, այլև մարդկանց անվտանգության հարց։

Oragir.News-ին դիմած բնակիչներից մեկը պատմում է, որ աշխատանքի գնալու համար ստիպված է ամեն օր տաքսի պատվիրել, քանի որ վախենում է ոտքով տեղաշարժվել։

«3000 դրամ եմ աշխատում, 1600-ը տալիս եմ տաքսուն, որ շների բաժին չդառնամ»,- ասում է նա՝ նշելով, որ այդ ծախսը ստիպված է անել միայն անվտանգ տուն հասնելու կամ աշխատանք գնալու համար։

Բնակիչների խոսքով՝ Մուշ թաղամասում թափառող շները ոհմակներով են շրջում, հաճախ ագրեսիվ վարք են դրսևորում, հարձակվում են անցորդների վրա, իսկ կծելու դեպքերն արդեն անհանգստացնող հաճախականություն ունեն։ Նրանք պնդում են, որ վտանգի տակ են հատկապես երեխաներն ու տարեցները, որոնք հաճախ վախենում են միայնակ դուրս գալ տնից։

Ահազանգի հեղինակները դժգոհում են, որ բազմիցս դիմել են պատասխանատու կառույցներին, սակայն, իրենց խոսքով, խնդիրը շարունակում է մնալ անլուծելի։ Նրանք ակնկալում են, որ քաղաքային իշխանությունները վերջապես կձեռնարկեն արդյունավետ միջոցներ՝ թափառող շների խնդիրը կարգավորելու և բնակիչների անվտանգությունն ապահովելու համար։

Մանրամասները` տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին