Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 16:20 21-07-2024

Ով խոսում է, ՔՊ-ականներն ասում են՝ զգույշ մնա, երեխա ունես. Տեղի բնակիչն ահազանգում է

Տեղի բնակիչը Oragir.News-ի հետ զրույցում պատմեց, որ գյուղապետը անօրինական կերպով վերցրել է իրենց հողերը, դիմել է Գորիսի բաժին, գործը հասել է քննչական։

«Հիմա ես ի՞նչ պիտի անեմ։ Տոկոսները գալիս են։Կադաստրով հլա էս դաշտը իմն ա, էս տարի էլ գնացել են խոտն են քաղել։ Ես էլ անասնապահությամբ եմ զբաղվում»,-ասաց նա։

Գյուղացին բողոքեց՝ մնում-մնում են, ասում՝ նախկինի բարեկամ ես։

«Մելիքսեթ Պողոսյանը Վազգեն Սարգսյանի վախտով էղել ա իրա զինվորը, Ռոբերտ Քոչարյանի վախտով՝ իրա զինվորը, Սերժ Սարգսյանի վախտով՝ իրա զինվորը, հիմա էլ Նիկոլ Փաշինյանը զինվորը։ Ում հետ խոսում ես, ասում են՝ վախենում ենք, բա որ գան ծեծեն։ Թող գան ինձ էլ խփեն։ Բոլորը ընտրել են Նիկոլ Փաշինյան, չեն ընտրել Մելիքսեթ Պողոսյան։ Նիկոլ Փաշինյանը թող սրա մասին մտածի, իրա վարկանիշը գցում ա»,-ասաց նա։

Գյուղացին հայտարարեց՝ հիմա թիկունքն ավելի վտանգավոր է, քան սահմանը։

«Ես էլ եմ ընտրել Նիկոլ Փաշինյանին, ընկել քաքի մեջ»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Սյունիքի մարզի Տեղ գյուղից մի բնակիչ ահազանգել էր, որ Արցախից բռնի տեղահանվածների մի մասին օգնություն են տրամադրել, իսկ նույն կարգավիճակով տեղահանված իր ծնողներին՝ ոչ։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին