Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:40 18-04-2024

Մեզ սպառնում են, որ կսպանեն, իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ. Գյումրիի բնակիչն ահազանգում է

Oragir.News-ին դիմած Գյումրիի Խրիմյան Հայրիկ փողոցի բնակիչ Վարդուհի Գաբրիելյանն ահազանգում է, որ իր և իր ընտանիքի հասցեին սպառնալիքներ են հնչում։ Իրենք այդ փաստով դիմել են ոստիկանություն, բայց ինչպես ասում է ահազանգողը՝ սայլը տեղից չի շարժվում։

«Մեզ անընդհատ սպառնում են, որ կսպանեն։ Դանակը ձեռքերի մեջ ման են գալիս։ Դե՝ իրենց սուրն աջ էլ է կտրում, ձախ էլ»,- ասում է Վարդուհի Գաբրիելյանը։

Բանն այն է, որ Վարդուհի Գաբրիելյանի ընտանիքը բողոքել է պատկան մարմիններին Գյումրիի 2-րդ հիվանդանոցի տարածքի ապօրինի օտարման և այնտեղ նախատեսվող մեծ շինարարության մասին։ Իսկ տարածքը ձեռք բերած անձինք սպառնում են բնակիչներին, որոնք փորձում են պահպանել կանաչ գոտին և դեմ են այդ տարածքում ապօրինի շինարարությանը։

Մանրամասները`տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել