copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 14:02 21-07-2024

ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռները կանխել են ԱՄՆ B-52N ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական ​​սահմանի խախտումը. ՌԴ ՊՆ

ՌԴ հակաօդային պաշտպանության ծառայության կազմում ներառված կործանիչները կանխել են ամերիկյան ռմբակոծիչների կողմից ՌԴ պետական սահմանի խախտումը. ամերիկյան ռմբակոծիչները նկատվել են Բարենցի ծովի օդային տարածքում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։

Օդային տարածքի վերահսկման միջոցները ծովի վրա սահմանին մոտեցող խմբակային օդային թիրախ են հայտնաբերել,ինչից հետո ՄիԳ-29 և ՄիԳ-31 ինքնաթիռներն օդ են բարձրացվել:

«Ռուսական կործանիչների անձնակազմերն օդային թիրախն իդենտիֆիկացրել են որպես ԱՄՆ ռազմաօդային ուժերի B-52N ռազմավարական ռմբակոծիչներ: Երբ ռուսական կործանիչները մոտեցել են, ամերիկյան ռազմավարական ռմբակոծիչները շրջադարձ են կատարել Ռուսաստանի Դաշնության պետական սահմանից»,- ասվում է զեկույցում։

Ռուսական ինքնաթիռները վերադարձել են տեղակայման օդանավակայաններ, պետական սահմանի խախտում թույլ չի տրվել, հավելել են ՌԴ ՊՆ-ից։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ