copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:15 08-08-2022

ՌԴ ՊՆ-ն հաստատել է Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումը, ինչի հետևանքով հայ զինծառայող է վիրավորվել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարությունը հաստատել է Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտումը: ՌԴ ՊՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ անցած մեկ օրում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Գեղարքունիքի մարզի Սոթք շրջանում Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի մեկ խախտում է արձանագրվել, որի հետևանքով վիրավորվել է Հայաստանի զինված ուժերի մեկ զինծառայող:

«Ռուսաստանի Դաշնության խաղաղապահների հրամանատարության կողմից ադրբեջանական և հայկական կողմերի հետ փոխգործակցությամբ այս միջադեպը կարգավորվել է, կողմերի շփման գծի խախտումներ թույլ չեն տրվել»,- նշված է հաղորդագրության մեջ:

Ավելի վաղ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ օգոստոսի 6-ի երեկոյան հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Նվեր Արմենի Գևորգյանը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ