Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 19:47 20-07-2024

Բացահայտվեց ԵՊՀ-ի հերթական շահախարդախությունը․ Կարեն Հեքիմյան

«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«ԵՊՀ-ն ընդդեմ երիտասարդ գիտնականների:
Բացահայտվեց ԵՊՀ-ի հերթական շահախարդախությունը:

Ուրեմն, ԵՊՀ-ի Ուսանողական գիտական ընկերությունը (ՈւԳԸ) 2024թ հոկտեմբերին «միջազգային երիտասարդական 10-րդ գիտաժողովն է» կազմակերպում: ԵՊՀ-ի ՈւԳԸ-ն տեղեկացնում է, որ երիտասարդ գիտնականների աշխատությունները կտպագրվեն «ԵՊՀ ՈւԳԸ գիտական հոդվածների ժողովածու» պարբերականում:

Այժմ ամենակարևորը: Ըստ ԵՊՀ ՈւԳԸ-ի, իրենց պարբերականն ընդգրկված է Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) գիտական հրատարակությունների ցանկում: ԲՈԿ-ից հերքում են` նման բան չկա, պարբերականն ընդգրկված չէ ԲՈԿ-ի ցանկում: Ընդ որում, ցանկը հասանելի է, հրապարակված է ԲՈԿ-ի պաշտոնական կայքում:

Քանի որ գիտաժողովը «միջազգային է», ապա ԵՊՀ-ն «միջազգային» սկանդալից չի խուսափի: Չնայած, ԵՊՀ-ն սկանդալներին սովոր է»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել