copy image url
Ներքին 4 տարի առաջ - 22:04 24-04-2022

ԵՊՀ-ում լուծարվել է քաղպաշտպանությունն իրականացնող կառույցը․ Կարեն Հեքիմյան


«Քաղաքացու իրավունքների պաշտպան ՀԿ նախագահ» Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Սովորաբար, նորմալ պետությունները պատերազմի՝ անգամ չնչին հավանականության դեպքում, բացի բանակաշինությունից, զարգացնում են քաղաքացիական պաշտպանության ոլորտը: Նորմալ պետությունները կարևորում են իրենց բնակիչների պաշտպանությունն ու տնտեսության անխափան աշխատանքը:
Այս հարցում ևս Հայաստանը բացառություն է:
Ուրեմն, ըստ օպերատիվ տեղեկությունների, ԵՊՀ-ի այսրոպեական ռեկտոր Հ.Հ.-ի նախաձեռնությամբ Մայր բուհում լուծարվել են (կրճատվել են) քաղաքացիական պաշտպանությունն ու հրդեհային անվտանգությունն իրականացնող կառույցները: Դե, ազատված միջոցներով էլ Հ.Հ.-ն բարձրացրել է իր և յուրայինների աշխատավարձը: Նկատեմ, որ այդ ամենն իրականացվել է պատերազմական տեսանկյունից անկայուն Հայաստանում:
Փաստորեն, ԵՊՀ-ում հրդեհներ, բնական կամ արհեստական հեղակործանումներ (կատակլիզմներ), ֆորս-մաժորային այլ իրավիճակներն անհնար են: Պատերազմը նույնպես չի մտնում ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ-ի պլանների մեջ:
Սրան միայն մեկ ողջամիտ բացատրություն կա. ԵՊՀ-ի այսրոպեական Հ.Հ.-ն պատրաստ է հանձնվելու: Այլ վարկածները երևակայածին են:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը