copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 18:52 20-07-2024

ՌԴ-ում հովհարային անջատումներ են․ Կրասնոդարում ցուցարարները փողոցներ են փակել

Կրասնոդարում մի քանի միկրոշրջանների բնակիչներ փակել են քաղաքի փողոցներ՝ բողոքելով էլեկտրաէներգիայի անջատումների դեմ, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

«Ամեն օր անջատում էին հոսանքը, ամեն օր։ Վերջին մեկ օրն ընդհանրապես լույս չկար, գումարած անտանելի շոգը, հարյուրավոր բնակարաններ առանց լույսի»,- ասել է տեղի բնակիչներից մեկը։
Էլեկտրաէներգիայի անջատումների պատճառով ջուրը անհետանում է նաև տներում (քանի որ պոմպակայանները չեն աշխատում)։ Շատ բարձրահարկ շենքեր գազաֆիկացված չեն։

Հաղորդվում է, որ Կրասնոդարի շատ թաղամասեր օրական ավելի քան 10 ժամ հոսանքազրկված են: Ընդհանուր առմամբ, ինչպես գրում է Baza Telegram ալիքը, Կրասնոդարի միկրոշրջաններից մեկում էլեկտրաէներգիայի անջատումները շարունակվում են արդեն մեկ ամիս։

Բնակիչների խոսքով՝ պատասխանատու ծառայությունները չեն արձագանքում իրենց կանչերին ն և չեն պատասխանում զանգերին։

Կրասնոդարի քաղաքապետ Եվգենի Նաումովը ցուցարարներին ասել է, որ էլեկտրաէներգիայի բացակայությունը Ռոստովի ատոմակայանում առկա խնդիրների պատճառով է:

Հովհարհային հոսանքազրկումներ են տեղի ունենում ոչ միայն Կրասնոդարի երկրամասում։ Հուլիսի 19-ին իշխանությունները պաշտոնապես հայտարարեցին Ռոստովի մարզում, ինչպես նաև Ղրիմում էլեկտրաէներգիայի ժամանակավոր անջատումների ժամանակացույցի մասին:

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg