copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:26 19-07-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ է նշանակել

Արամ Ա Վեհափառ Հայրապետի որոշմամբ՝ Կոմիտաս արքեպիսկոպոս Օհանյանը նշանակվել է Կիպրոսի Հայոց թեմի կաթողիկոսական փոխանորդ, հայտնում են Կաթողիկոսության մամուլի ծառայությունից․

«Կ՚ուզենք յայտնել մեր ժողովուրդի սիրելի զաւակներուն, յատկապէս Կիպրոսի հայութեան, թէ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Սրբազնագոյն Կաթողիկոսը, Հայրապետական գիրով, Գերշ. Տ. Կոմիտաս Արքեպիսկոպոս Օհանեանը նշանակեց Կիպրոսի Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ: Սրբազան հայրը շուտով պիտի ստանձնէ իր նոր առաքելութիւնը:

Կոմիտաս սրբազան անցնող տասնամեակներու ընթացքին վանական ու թեմական զանազան պաշտօններ վարած է Սուրիոյ, Յունաստանի եւ Վենըզուելայի մէջ: Դպրեվանքը աւարտելէ ետք, ան իր աստուածաբանական բարձրագոյն ուսումը կատարած է Թեսաղոնիկէի (Սելանիկ) համալսարանին մէջ:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետը Գերպ. Տ. Յովհաննէս Ծ. Վրդ. Սաղտճեանը նշանակեց Լիմասոլի եւ Փաֆոսի (Կիպրոս) շրջանի հայութեան հոգեւոր հովիւ»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը