copy image url
Ներքին 2 տարի առաջ - 20:46 07-12-2023

Արամ Ա Վեհափառ Հայրապետը քննարկել է բռնահանված արցախցիների օժանդակության հարցը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսն ընդունել է հոգևոր առաջնորդ Ռաֆայել Պետրոսին։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանից․

«Այսօր՝ Հինգշաբթի, 7 Դեկտեմբեր 2023-ին, հայ կաթողիկէ եկեղեցւոյ պետ Ռաֆաէլ Պետրոս ԻԱ. Հոգեւոր Տէրը Մայրավանք այցելելով աւելի քան մէկ ժամ հանդիպում ունեցաւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին հետ:

Հանդիպման ընթացքին քննարկումի նիւթ դարձան Վատիկանի մէջ վերջերս տեղի ունեցած «Սինոտալիթէ»ի նուիրուած կաթողիկէ եկեղեցւոյ եպիսկոպոսաց համագումարը, նոյն օրերուն Հռոմի մէջ կայացած Ս. Ներսէս Շնորհալի հայրապետին վախճանման 850 ամեակին նուիրուած գիտաժողովը, Հայաստան ապաստանած Արցախի գաղթականներու օժանդակութեան հարցը եւ Լիբանանի այժմու կացութեան առնչուած խնդիրներ:

Հոգեւոր Տիրոջ կ՚ընկերանային միաբան հայրեր, իսկ Վեհափառ Հայրապետին կողքին ներկայ էին Լիբանանի Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Շահէ Արք. Փանոսեանը, Կաթողիկոսարանի մատենադարանի մատենադարանապետ Գերշ. Տ. Շահան Արք. Սարգիսեանը եւ Միջին Արեւելքի միջ-եկեղեցեական եւ Կաթողիկոսարանի միջ-կրօնական յարաբերութեանց պատասխանատու Հոգշ. Տ. Սարգիս Վրդ. Աբրահամեանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
10:05 Ռուսաստանը դատարկում է ոսկու պաշարները. 2002 թ․-ից ի վեր ամենախոշոր վաճառքը