Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 11:34 18-07-2024

«Զվարթնոց»-ում ասում են՝ 9000 դրամ վճարի, հերթ մի կանգնի․ ինչպես է դա բացատրում օդանավակայանը

Հասարակական-քաղաքական գործիչ Նարա Զոհրաբյանն ահազանգում է, որ Երևան ժամանելուն պես «Զվարթնոց» օդանավակայանում արհեստական հերթեր են ստեղծում և քաղաքացիներին առաջարկում են 9000 դրամ վճարել և առանց հերթ մոտենալ անձնագրի ստուգման կետ։

«Վիեննա-Երևան չվերթը իջել է «Զվարթնոց» օդանավակայան, 50 րոպե մեզ պահել են մուտքի մոտ։ Այս բառդակի հեղինակներն ասում են՝ եթե ուզում եք 3 կամ 4 ժամ հերթ չկանգնել, ամեն անձի համար 9000 դրամ վճարեք և մոտեցեք անձնագրի ստուգման կետ»,- ասում է Նաիրա Զոհրաբյանը։

Oragir.News-ը պարզաբանում ստանալու նպատակով կապ հաստատեց «Զվարթնոց» միջազգային օդանավակայնի տեղեկատու,որտեղից հետևյալը փոխանցեցին։

«Գուցե ինչ-որ թյուրիմացություն է եղել, չեն պահանջում 9000 դրամ։ Մի քանի ինքնաթիռ ուշացումով իջել են, կուտակում է եղել․ գոյություն ունի «fast track»՝ արագընթաց ուղի ծառայություն, որը 9000 դրամ վճարելու դեպքում դուք կարողանում եք շրջանցել ողջ գոյացած հերթը, որը պարտադիր պայման չէ, կարող եք ինչպես մնացածը՝ սպասել հերթում։ Ոչ մի անօրինական բան չկա, այդ ծառայությունը վաղուց է գործում»,- հայտնեցին օդանավակայանից։

Ստացվում է, որ հարուստները կարող են առանց հերթ կանգնելու մոտենալ անձանգրի ստուգման կետ, իսկ շարքային քաղաքացիները ստիպված են լինելու ժամերով հերթ կանգնել։

Հարց է առաջանում, եթե ՀՀ ժամանած բոլոր քաղաքացիները պատրաստ լինեն վճարել 9000-ական դրամ, այդ դեպքում «Զվարթնոց» միջազգայինօդանավակայանը ի՞նչ քայլեր է ձեռնարկելու հերթերը կարգավորելու համար, գուցե վճարը ավելի թանկացնեն։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել