Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:55 10-06-2024

Մեզ ասում են՝ ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք` քաղաքացին իրավունք ունի

Դեմիրճյան փողոցում զորք կա և դա արդարացված է` հաշվի առնելով այն բոլոր խուլիգանական գործողությունները, որ կատարվում են այդ փոքրիկ խմբի կողմից։ Այս մասին ԱԺ-ում խորհրդի նիստից հետո լրագրողներին ասաց ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Ես փողոցում քայլում եմ մենակ, ի տարբերություն ընդդիմադիր առաջնորդների, նույն Շարժման առաջնորդի, թիկնապահներ չունեմ, քայլում եմ մենակ։ Ինչ վերաբերում է պետական պահպանության տակ գտնվող շենքերին, դրանք համապատասխան կարգով պահպանվում են։ Ինչ վերաբերում է վախերին գնացեք այդ մարդուն հարցրեք՝ ինքն է թիկնապահներով քայլում»,- ասաց նա։

Ճշտող հարցին՝ ե՞րբ է վերջին անգամ միայնակ քայլել պատասխանեց՝ շաբաթ օրը՝ գինու փառատոնին, ամեն օր էլ քայլում է։

Իսկ թե քաղաքացիներն ինչ են ասում իրեն, նա պատասխանեց․ «Տարբեր բաներ, այս օրերին ամենաշատն ասում են, ե՞րբ եք էդ մարդկանց հավաքելու փողոցից, մենք էլ բացատրում ենք, որ քաղաքացիներն են իրենց իարվունքներն ունեն»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ