copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:53 17-07-2024

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող օրակարգը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոյին:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերի Հայաստան կատարած այցի, Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության շրջանակին, ժողովրդավարական գործընթացների զարգացման հարցերին, Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված բնակչության բնակարանային ապահովության և զբաղվածության ծրագրերին, տարածաշրջանում խաղաղության, տնտեսական համագործակցության և կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումների իրականացման հարցերին:

Արայիկ Հարությունյանը կարևորել է «Ռազմավարական հաղորդակցության ճարտարապետության» ձևավորման ու իրականացման, ինչպես նաև՝ հանրային մասնակցության ինստիտուցիոնալ մեխանիզմների կայացման հարցերը:

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենը ներկայացրել է ՀՀ կառավարության հետ իրականացվող լայնածավալ օրակարգը և պատրաստակամություն հայտնել աջակցություն ցուցաբերելու ՀՀ կառավարությանը կարողությունների ձևավորման, դիմակայունության և այլ զարգացման հարցերում:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում