Ներքին 2 տարի առաջ - 12:02 17-07-2024

Գյումրիի փողոցներն անմխիթար վիճակում են, շինաշխատանքները ձգձգվում են

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի զբոսաշրջության ենթակառուցվածքների և ճանապարհների վերակառուցում» ծրագրի շրջանակներում շարունակվում են Հաղթանակի պողոտայի, Աբովյան փողոցի աջ և ձախ հատվածների (Չերազի փողոցից Տերյան և Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից պուրակից մինչև Մայակովսկի փողոց), Սբ.Ամենափրկիչ եկեղեցու հարակից այգու, Աճեմյան, Հանեսօղլյան, Նալբանդյան և Ջիվանի փողոցների հիմնանորոգման աշխատանքները:

Փողոցաշինական աշխատանքները դեռ անցած տարվանից էին մեկնարկել, բայց որպես այդպիսին ավարտը չի երևում։ Գյումրիում «ավանդույթ» է դարձել, որ փողոցաշինական աշխատանքները ոչ միայն պիտի որակի իմաստով նորմալ չլինեն, այլ նաև դրանք շեղվեն պայմանագրով սահմանված ժամկետներից։

Գյումրիի պատմական միջուկը արդեն ամիսներ շարունակ անմխիթար վիճակում է գտնվում։

Oragir.News-ի հետ զրույցում բնակիչներն դժգոհ են փողոցաշինական աշխատանքների տեմպերից։

«Մենակ քանդելը մոտները կստացվի, քանդելուց են լավ... 2 ամիս է թոզ կշնչենք, անձրևը, որ եկավ էսպես ոնց պտի լինի։Լավ բան են անում, բայց ինչպես միշտ մի բան սխալ է գնում»,- ասում է բնակիչներից մեկը։

Oragir.News-ի տեսախցիկն է ֆիքսել Գյումրիի անմխիթար վիճակում հայտնված փողոցներից մեկը։
Մենք մեկնաբանություն էինք փորձել ստանալ նաեւ Գյումրիի քաղաքապետարանից, բայց դեռևս արձագանք չենք ստացել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը