copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 09:27 16-07-2024

Թրամփն առաջադրվել է նախագահի թեկնածու և փոխնախագահի թեկնածու է առաջադրել Ջեյմս Վենսին

Հանրապետականների ազգային համագումարը նախկին նախագահ Դոնալդ Թրամփին ի պաշտոնե առաջադրել է 2024 թվականի նոյեմբերի 5-ի ընտրություններում ԱՄՆ նախագահի թեկնածու: Թրամփն, իր հերթին, դրանից մեկ ժամ առաջ փոխնախագահի թեկնածու է առաջադրել Օհայո նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսին: Գրում է «Ազատությունը»։

«Երկար քննարկումներից և մտորումներից հետո ես որոշեցի, որ ԱՄՆ փոխնախագահի պաշտոնը ստանձնելու լավագույն թեկնածուն Օհայոյի նահանգի սենատոր Ջեյմս Դեյվիդ Վենսն է»,- հայտարարել է Թրամփը:

39-ամյա Վենսը հայտնի է որպես Ուկրաինային ամերիկյան օգնություն տրամադրելու գաղափարի խիստ քննադատ:

The New York Times-ում վերջերս հրապարակված հոդվածում Վենսը գրել է, թե նույնիսկ ամենախիստ ու դաժան զորակոչն անցկացնելու դեպքում Ուկրաինան չի կարող հավաքագրել զինծառայողների պահանջված թիվը: Բացի այդ, ըստ Վենսի, Միացյալ Նահանգները չի կարող այնքան սպառազեն արտադրել, որքան անհրաժեշտ է Ուկրաինայի համար:

Վենսը մինչև 2022 թվականին սենատոր ընտրվելը որևէ պետական պաշտոն չի զբաղեցրել:

Նա ծառայել է ԱՄՆ զինված ուժերի ծովային հետևակում, տեղակայված է եղել այդ թվում՝ Իրաքում՝ պատերազմի ժամանակ:

Ծառայությունն ավարտելուց հետո Վենսը սովորել է Օհայոյի պետական համալսարանում և Յեյլի համալսարանի իրավաբանական բաժնում, որն ավարտելուց հետո աշխատել է որպես դաշնային դատավորի օգնական:

Ավելի ուշ նա Սիլիկոնյան հովտում միացել է ներդրումային մի ընկերության, ապա վերադարձել է Օհայո և մուտք է գործել քաղաքական ասպարեզ: Վենսն ամուսնացած է, ունի երեք զավակ:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից