copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 21:52 04-06-2022

Թուրքիայի իշխող կուսակցությունն Էրդողանին առաջադրել է որպես նախագահի թեկնածու 2023 թ. ընտրություններում

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ) 2023 թվականի նախագահական ընտրություններում Ժողովրդական դաշինքի թեկնածու է առաջադրել գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Այս մասին հայտարարել է ԱԶԿ-ի մամուլի քարտուղար Օմեր Չելիքը։

«Մեր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ժողովրդական դաշինքի թեկնածուն է 2023 թվականին կայանալիք ընտրություններում»,- նրա խոսքերն է մեջբերում Yeni Şafak-ը։

Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2023 թվականի ամռանը։ Ընդդիմադիր կուսակցությունները չեն նշել իրենց թեկնածուների անունները։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ