copy image url
Ներքին 2 տարի առաջ - 17:30 12-07-2024

Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի անողնաշար իշխանության վրա․ Սուրեն Սուրենյանց

Այսօր՝ հուլիսի 12-ին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ սահմանազատումից հետո հայկական բոլոր տարածքները վերադարձվելու են Հայաստանին, իսկ ադրբեջանականն՝ Ադրբեջանին։

Հակոբ Արշակյանի այս ինքնավստահ ու անհիմն հայտարարությունը, մեղմ ասած, չի համապատասխանում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բազմիցս արած այն հայտարարություններին, որ Ադրբեջանը չի պատրաստվում որևէ տարածք վերադարձնել Հայաստանին։

Oragir.News-ը այս առիթով մեկնաբանություն խնդրեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցից, ում կարծիքով՝

«Այսօրվա իշխանություններն ապրում են պատրանքներով, ցնորքներով, իրենց պատկերացումներն իրականության տեղ են դնում։ Հուլիսի 1-ին պետք է հաստատված լիներ Գրիգորյան-Մուստաֆաև հանձնաժողովների գործունեության կանոնակարգը, որպեսզի մյուս հատվածներում շարունակվեր դելիմիտացիան և դեմարկացիան։ Ավելի լավ է՝ Հակոբ Արշակյանը հեքիաթներ պատմելու փոխարեն, պատմի, թե ինչու՞ այդ կանոնակարգը չի հաստատվել»,- ասաց նա։

Քաղաքագետը նաև հավելեց, որ Ադրբեջանն այսօր ո՛չ խաղաղության պայմանագիր կնքելու ցանկություն ունի, ո՛չ էլ դելիմիտացիան, դեմարկացիան շարունակելու ցանկություն։

«Տավուշի գործողությունների ժամանակ ես ասել եմ, որ Ադրբեջանը կստանա այն, ինչ ուզում է ստանալ, դրանից հետո ինչ-որ պատրվակով կդադարեցնի գործընթացը։ Ադրբեջանը ճնշում է գործադրում Հայաստանի անողնաշար իշխանության վրա՝ առավելագույնը ստանալու նպատակով։ Նույնիսկ ամոթ է Նիկոլ Փաշինյանին մեկնաբանելը, ուր մնաց՝ Հակոբ Արշակյանին»,- եզրափակեց Սուրենյանցը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանն ասել է. «Մենք հիմա մի գործընթաց ենք սկսել, որն ունի սկիզբ և ավարտ: Սկզբի երեք տոկոսն անցել ենք արդեն, այդ երեք տոկոսն ուզում եք ամբողջական ներկայացնել: Չեք կարող դա ներկայացնել, որովհետև գործընթացը պետք է ներկայացվի 100 տոկոս: Ես ձեզ ասում եմ՝ հարյուր տոկոս իրականացնելու դեպքում հայկական բոլոր տարածքները հետ են վերադարձվելու Հայաստանին, ադրբեջանական բոլոր տարածքներն՝ Ադրբեջանին»։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել