copy image url
Մամուլ 5 տարի առաջ - 08:16 24-06-2021

Նշանակովի պետական պաշտոնյաները՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ․ Փաստ

«Նախօրեին տեղեկություն տարածվեց, որ Լոռու մարզպետը մի քանի հոգու հետ Օձուն համայնքի ղեկավարի նկատմամբ մարզպետարանում բռնաճնշումներ է իրականացրել, ընդհուպ տեղի է ունեցել քաշքշուկ ու ձեռնամարտ, իսկ պատճառը եղել է այն, որ նա սատարել է ընդդիմադիր դաշինքներից մեկին։ Թեման միանգամից դարձավ լայն քննարկման ու քննադատության առարկա, սակայն, հանուն արդարության, պետք է նշել, որ սա ինչ-որ առումով սպասելի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը դեռևս քարոզարշավի օրերին նշել էր, թե ընտրություններից հետո լինելու են վենդետաներ նաև համայնքապետների նկատմամբ։

Ճիշտ է, նա նշել էր, թե խոսքը ֆիզիկական հաշվեհարդարի մասին չէ, այլ քաղաքական, քաղաքացիական վենդետայի, բայց, ինչպես երևում է, իշխանությունները ոչնչի առջև կանգ չեն ուզում առնել: Ավելին, երեկ տեղեկություններ տարածվեցին նաև Արագածոտնի մարզպետի մասնակցությամբ միջադեպերի մասին։ Մենք տեղեկություններ ունենք, որ այս դեպքերը միակը չեն, քանի որ շատ համայնքապետներ ներկա դրությամբ գտնվում են իշխանության տեղական ներկայացուցիչների խոշորացույցի տակ, ավելին, այս երեք տարվա ընթացքում իշխանության «թրի տակով» չանցած համայնքային ղեկավարների վերաբերյալ «դոսյեներ» են պատրաստվել, իսկ այդ գործընթացն առավել ակտիվացել էր նախընտրական շրջանում։

Փաստացի նշանակովի պետական պաշտոնյաները, այս դեպքում՝ մարզպետները, ճնշում են գործադրում ընտրողներից մանդատ ստացած համայնքապետների նկատմամբ, ինչը իրավական ու քաղաքագիտական տեսակետից մասնագետներն ուղղակի աբսուրդ են որակում։ Ի դեպ հավելենք, որ, մեր տեղեկություններով, նախորդ գիշեր Օձունում թալանել են համայնքապետ Արսեն Տիտանյանին պատկանող մսամթերքի խանութը»,-գրում է թերթը։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին