copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:33 04-07-2024

Ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով Հայաստանում է Վրաստանի պատվիրակությունը

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հուլիսի 3-ին ընդունել է Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ոլորտային համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանային համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ։ Անդրադարձ է կատարվել նաև տեղական և միջազգային ցուցահանդեսներին ոլորտային ընկերությունների փոխադարձ մասնակցությանը։

Ներկայացուցչական պատվիրակության կազմում են Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Ալեքսանդրե Ցուլաձեն, Վրաստանի «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության» նախագահ Ավթանդիլ Կասրաձեն, «Նորարարությունների և տեխնոլոգիաների գործակալության» նախագահի տեղակալ Թոռնիկե Ջոբավան։ Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում Վրաստանի դեսպանատան դեսպանորդ Իրակլի Կվանչախաձեն։

Ռուբեն Սիմոնյանը ներկայացրել է նախարարության գործունեության շրջանակները, առաջիկա ծրագրերը, ոլորտի առաջընթացին ուղղված աշխատանքները։ Անդրադարձ է կատարվել տեխնոլոգիական կրթությանը, ստարտափ էկոհամակարգի զարգացմանն ուղղված ծրագրերին, հետազոտությունների և մշակումներին (R&D), թվայնացման, ենթակառուցվածքների, մարզերում տեխնոլոգիաների զարգացման ուղղությամբ իրականացվող գործունեությանը, մի շարք այլ թեմաների։

Իրակլի Նադարեիշվիլին իր հերթին մանրամասներ է ներկայացրել Վրաստանի տեխնոլոգիական ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացքի, դրանց իրականացմանն ուղղված ներդրումային հնարավորությունների և քաղաքականության վերաբերյալ։

Հանդիպման ավարտին Իրակլի Նադարեիշվիլին Ռուբեն Սիմոնյանին հրավիրել է փոխադարձ այցով լինել Վրաստանում, տեղում ծանոթանալու ոլորտի էկոհամակարգին։

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ոլորտային փոխգործակցության ընդլայնման նպատակով երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող վրացական պատվիրակությունն այցելել է նաև Ինժեներական քաղաք, այնտեղ գտնվող Ազգային գերհամակարգչային կենտրոն, հանդիպում ունեցել «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավարության հետ։ Այնուհետև եղել են Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, ծանոթացել կենտրոնի գործունեությանը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ
17:10 Ռուսական ռազմաբազայից հետո. Փաշինյանն ունի՞ անվտանգության այլընտրանք. քաղաքագետ