Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:35 07-06-2023

Փրկարար ծառայության տնօրենը և ԿԽՄԿ պատվիրակությունը քննարկել են համագործակցության ընդլայնման ուղղությունները

Հունիսի 6-ին ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գնդապետ Կամո Ցուցուլյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալ Միրիամ Էլ Խոլիին։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից:

Հանդիպման նպատակն էր քննարկել երկու կառույցների համագործակցության ընդլայնման ուղղությունները և հնարավորությունները։

Ողջունելով հյուրերին՝ ՓԾ տնօրենը շնորհակալություն է հայտնել կազմակերպության գործունեության համար՝ նշելով, որ տարբեր ուղղություններով, այդ թվում՝ արտակարգ իրավիճակներում, կառույցն իրականացնում է արդյունավետ և գնահատելի մարդասիրական աշխատանք։

Հանդիպման ընթացքում հատկապես ընդգծվել է կազմակերպության կողմից Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ծառայողների հետ դասընթացների, մասնավորապես՝ «Արտակարգ իրավիճակներում աճյունների հետ աշխատանքների իրականացում» թեմայով վերապատրաստումների անցկացման կարևորությունը։

Քննարկվել են նաև «Սահմանամերձ բնակավայրերի կրթական հաստատություններին մոտ տիպային պաշտպանական ապաստարանների կառուցման» և «Հատուկ նշանակության բեռնատարի վերասարքավորման» ծրագրերը։ Վերջինս նախատեսում է բարելավել և խթանել մարդկային մարմինների և աճյունների մասերի արժանապատիվ կառավարումը՝ համաձայն միջազգային ստանդարտների։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավարի տեղակալն իր հերթին շնորհակալություն է հայտնել Կամո Ցուցուլյանին՝ ընդունելության և արդյունավետ փոխգործակցության համար։ Միրիամ Էլ Խոլին անդրադարձ է կատարել նաև փրկարար ծառայության կարողությունների զարգացման և համատեղ իրականացրած այլ ծրագրերին, պատրաստակամություն հայտնել վերապատրաստման ծրագրերի շարունակականության ապահովման վերաբերյալ։

Հանդիպման ավարտին պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում նախանշել իրականացվելիք քայլերը․ կողմերը հույս են հայտնել, որ երկկողմ փոխգործակցությունը շարունակական բնույթ կկրի և կընդլայնվի։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան