copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:40 02-07-2024

Oragir.News-ի հրապարակումից հետո 15-րդ թաղամասի աղբամանների շրջակայքի աղբը մաքրել են

Երեկ Oragir.News-ը Երևանի Աջափնյակ վարչական շրջանի 15-րդ թաղամասի Մազմանյան փողոցի բնակիչներից ահազանգ էր ստացել, որ իրենց մոտ տեղակայված աղբամաների հետևում եղած աղբը չի հեռացվում աղբատարներով։

Oragir.News-ն այցելել էր Մազմանյան փողոց, տեղում ֆիքսել, որ աղբամանների շրջակայքն, իրոք, ամբողջությամբ աղբի մեջ կորած էր։ Քաղաքացիների բարձրացայնած մտահոգություններից էլ պարզ էր դարձել, որ տևական ժամանակ է՝ աղբամանների հետևում եղած աղբը չի մաքրվում, անգամ ամառվա շոգին։

Oragir.News-ի հրապարակումից հետո այսօր համապատասխան բաժնի աշխատակիցները գնացել և մաքրել են Մազմանյան փողոցի աղբամաների հետևում եղած աղբը։


Ձեզ գուցե հետաքրքրի