copy image url
Ներքին 2 տարի առաջ - 23:00 26-06-2024

Ինչքան է վճարել Ադրբեջանը Հայաստանին օդային տարածքից օգտվելու համար

2024 թվականի հունվարի 1-ից մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական ավիաընկերությունները Հայաէրոնավիգացիոն ընկերությանը Հայաստանի Հանրապետության օդային տարածքով իրականացվող թռիչքների համար վճարել են 49 հազար 459 եվրո։

Դրա մասին ասված է NEWS.am-ի գրավոր հարցմանը Հայաստանի Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի պատասխանում։

«Վճարումը կատարվել է «Eurocontrol» կազմակերպության կենտրոնական գրասենյակի միջոցով՝ ըստ սահմանված կարգի։

Նշենք, որ «Հայաէրոնավիգացիա» ՓԲԸ-ն օդանավիգացիոն ծառայություններ է մատուցում Հայաստանի օդային տարածքում թռիչքների համար։

«Eurocontrol»-ն օդային նավիգացիայի անվտանգության հարցեր կարգավորող եվրոպական կազմակերպությունն է:

Հիշեցնենք, որ 2023 թվականի առաջին վեց ամիսների համար վճարման գումարը կազմել է 40 հազար եվրոյից փոքր-ինչ պակաս, իսկ ամբողջ 2023 թվականի համար՝ գրեթե 80 հազար եվրո»,-ասվում է լուրում։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին