copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 22:00 25-06-2024

Պուտինը և Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, հանդիպման պայմանավորվածություն ձեռք բերել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել թուրք գործընկերոջ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Հաղորդվում է, որ հեռախոսազրույցի ընթացքումյ Էրդողանը խստորեն դատապարտել է Դաղստանում ահաբեկիչների հարձակումը, համերաշխություն հայտնել ռուս ժողովրդին, անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին և մաղթել շուտափույթ ապաքինում բոլոր վիրավորներին:

Ռուսաստանի առաջնորդը թուրք գործընկերոջը շնորհակալություն է հայտնել ցավակցությունների և ցուցաբերած աջակցության համար։

Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շարունակել գործողությունների սերտ համակարգումը հակաահաբեկչական գոտում։

Հաղորդագրության համաձայն՝ նախագահներ Պուտինն ու Էրդողանը պայմանավորվել են շփումները շարունակել հուլիսի 3-4-ը Աստանայում կայանալիք Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել

Ձեզ գուցե հետաքրքրի