copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:08 02-06-2022

Փաշինյանն ու Ղարիբաշվիլին մոտ ապագայում հանդիպելու պայմանավորվածություն են ձեռք բերել

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հունիսի 1-ին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ: Ղարիբաշվիլին շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ծննդյան օրվա առթիվ:

Նշվում է, որ Վրաստանի վարչապետն առողջություն և հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետին և բարգավաճում ու առաջընթաց՝ բարեկամ հայ ժողովրդին:

Զրույցի ընթացքում Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է բարեկամական և սերտ գործընկերային հարաբերությունները Վրաստանի և Հայաստանի միջև: Կողմերը պատրաստակամություն են հայտնել զարգացնել սերտ հարաբերությունները:

Հաղորդագրության համաձայն՝ երկու երկրների կառավարությունների ղեկավարները պայմանավորվել են հանդիպել մոտ ապագայում:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում

Ձեզ գուցե հետաքրքրի