Ներքին Տեսանյութ Նրանց կարծիքով 2 տարի առաջ - 12:00 25-06-2024

Պատմության դասագրքերից 600 տարին միտումնավոր է անհետացել․ հարցում

Մասնագետները որոշ ժամանակ առաջ անդրադառնում էին Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքին և ԿԳՄՍՆ-ին կոչ էին անում կասեցնել դրա գործածումը։
Բանն այն է, որ Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագիրքն ավարտվում է 1045 թվականով։ 8-րդ դասարանի դասագիրքը սկսվում է 1677 թվականից՝ բաց թողնելով 600 տարվա պատմությունը։

Oragir.News-ը հարցում է իրականացրել մայրաքաղաքի փողոցներով, անցորդներից հետաքրքրվել՝ ըստ իրենց՝ ԿԳՄՍ նախարարությունը պատմությունից միտումնավո՞ր է բաց թողել 600 տարի, թե՞ դա փնթի աշխատանքի հետևանք է։

Ոմանց կարծիքով դա փնթիության հետևանք է, որոշներն էլ պնդեցին, որ ԿԳՄՍ-ն դա միտումնավոր է արել։
«Կարևոր փաստեր են բաց թողել, թող մասնագետները որոշեն»,- ասաց մի կին, մեկ այլ քաղաքացու խոսքով էլ՝ դա արվել է միտումնավոր, քանի որ իշխանությունը փորձում է փոխել պատմությունը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
20:18 Ուկրաինան պատրաստ է երեք օր չհարվածել Մոսկվային․ Զելենսկի
20:01 Բալե՞տ, թե՞ տանիքի համերգ. ով է կրճատել «Ռոմեո և Ջուլիետ»-ի բալետը հանուն Էրիկի համերգի
20:46 Ժողովրդավարության մասին գրքի շնորհանդեսին ԶԼՄ–ների մուտքը արգելված էր